Ինչպե՞ս 24 ժամվա ընթացքում դառնալ աստղերին ավելի մոտ
Ի՞նչ էSpace Apps 2017?
Դա հեքեթոն է, որը շատ երկրներում կազմակերպում է ՆԱՍԱ-ն, որպեսզի հայտնաբերի տաղանդավոր երիտասարդների, ովքեր հետաքրքրված են և՛ գիտությամբ, և՛ տեղեկատվական տեխնոլոգիաներով:
SPACE APPS CHALLENGE 2017
Ամենամեծ հեքեթոնը աշխարհում
187
Հարթակ
69
Երկիր
~25.000
Մասնակից
Ո՞վ է մասնակցել 2017 Հայաստանում
Մրցույթում մասնկացել են թմեր Հայաստանի տարբեր մարզերից: Թմերը 14-ն են, ամեն մեկում 1-ից 5 մասնակից: Նրանք սովորական երիտասարդներ են, հետաքրքրված տիեզերքով, ծրագրավորմամբ և վստահ են, որ կարող են լուծել ՆԱՍԱ-ի կողմից տրված խնդիրները:
Թմեր
Իսկ ի՞նչ նրանք պետք է անեն
Մրցույթից մի քանի օր առաջ, պաշտոնական կայքում տեղադրվում են այն թեմաները և խնդիրները, որոնք ՆԱՍԱ-ն առաջարկում է լուծել մասնակիցներին: Առաջադրանքները կարող են լինել շատ տարբեր, իսկ լուծումները կարելի է ներկայացնել ցանկացած ձևով՝ կայքի, հավելվածի, վիրտուալ իրականության ֆորմատով: Մասնակիցները պետք է հասցնեն 24 ժամվա մեջ գտնել հարցի լուծման ճիշտ ուղին:
Ինչպե՞ս է որոշվում հաղթողը
24-ժամյա մարաթոնից հետո մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց պրոեկտները պրոֆեսիոնալ ժյուրիին: Դ գործի շատ կարևոր մասն է կազմում, քանի որ ժյուրիի անդամները չգիտեն, ի՞նչ է կատարվում ձեր գլխում: Նրանք նայում են նրան, թե ինչ եք դուք պատմում և ցույց տալիս: